Բաքվում անցկացվող տնտեսական համագործակցության հարցերով ռուս- ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստում Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ընդլայնում են ներդրումային համագործակցությունը։
2011-ից սկսած՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, քանիցս ներկայացրել է ռուս հանճարեղ կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու «Շելկունչիկ» («Մարդուկ-ջարդուկ») բալետի երաժշտության ամբողջական կատարմամբ երաժշտական կոմպոզիցիան: Նկարիչ-ռեժիսոր Սուքիաս Թորոսյանի կողմից ստեղծվող գունեղ ու տպավորիչ պատկերների շնորհիվ հանդիսատեսն ակամայից տեղափոխվում է այլ իրականություն:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է «Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը:
Քաղաքապետի տեղակալը մանրամասնել է, որ տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 19-ին` ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորության միացմամբ:
Դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից և գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ:
Օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոն Նյու Յորքում նվիրատվություն է կատարել հայ գիտնական, բարերար Կարո Արմենի հիմնած «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) տարեկան դրամահավաք-երեկույթի ժամանակ:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր, նախագահը ներկայացրել է Արցախ այցի արդյունքները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն դեկտեմբերի 15- ին Նագատոյում առանձնազրույցում մշակել են Հարավկուրիլյան չորս կղզիներում ռուս-ճապոնական համատեղ տնտեսական գործունեության շուրջ կոնսուլտացիաներ սկսելու փաստաթղթի պարամետրերը:
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...